Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցից՝ կից կատարելով գրառում։ «Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության հուշահամալիր իր այցից՝ կից կատարելով գրառում։ «Վերադարձ հիշողության և պարտականության այս վայր՝ անջնջելիին հանդիման։ Որպեսզի յուրաքանչյուր անուն արձագանք գտնի և մոռացության չմատնվի։ Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը և խլված բազմաթիվ կյանքերը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ֆրանսիայի նախագահը։
Read the full story at armenpress_am ↗