Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Հանդիպման շրջանակում Թուրքիայի պաշտպանության նախարարը կարճատև զրույցներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ Բացի այդ, նա ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության գրասենյակում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենի հետ։
Read the full story at armenpress_am ↗