🎵 Գյումրիում բարձր երաժշտության պատճառով ծեծկռտուք է եղել
🎵 Գյումրիում բարձր երաժշտության պատճառով ծեծկռտուք է եղել Գյումրու Մուշ թաղամասում բարձր երաժշտության պատճառով ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով։ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, քարով հարվածել է 43-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ ընկնելու հետևանքով նաև կոտրել ձեռքը։ Դեպքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, դեպքի հանգամանքները քննվում են։ aravot.am | @aravot
Read the full story at aravot ↗