🦌 «Բեզոարյան այծի» գործով նոր զարգացումները
🦌 «Բեզոարյան այծի» գործով նոր զարգացումները Աղավնաձորցի Վարուժան Օհանյանի տանը 2025-ին հայտնաբերված բեզոարյան այծի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Տեսչական մարմինը պնդում է, որ կենդանին՝ որպես Կարմիր գրքում ընդգրկված տեսակ, պահվել է առանց համապատասխան թույլտվության։ Օհանյանների պատմելով՝ նրանք կենդանուն դեռ ձագ ժամանակ գտել էին դաշտում՝ վնասված վիճակում, և խնամել։ Գործը հասել է ՀՀ վարչական դատարան։ 🔗 aravot.am | @aravot
Read the full story at aravot ↗